«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Միհրան Պողոսյանի դեմ

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Միհրան Պողոսյանի դեմ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երևանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգևորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել:

«Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքներ: Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում և Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Մ. Պողոսյանը»:

Թերթի տեղեկություններով, Կ. Կարապետյանն այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաև իր իմիջին ու վարկանիշին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում