«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը՝ պաշտոնից հրաժարվելու մասին

«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը՝ պաշտոնից հրաժարվելու մասին

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից «Ժողովուրդ»-ը հարցրել է՝ ինչու լքեց այդ պաշտոնը, և ով ստիպեց հրաժարականի դիմում գրել: «ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: Եվ երկրորդ՝ բազմից ասել եմ, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, և ամենակարևորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված, շարունակելու եմ իմ գործունեությունը»:

Նա նաև նշել է, թե այս ընթացքում այդպես էլ չի զղջացել հրաժարական ներկայացնելու համար: «Չեմ զղջացել մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել»:

Թերթը նշել է, որ այժմ Գ. Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է, և երեկ լրագրողներին հանդիպել էր՝ խոսելու ՄԻԵԴ-ում քառօրյա ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ-ի ներկայացրած հայցերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում