ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները

Միացյալ Նահանգները կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

Լրագրողը, դիմելով Թոներին, հիշեցրել է, որ Թուրքիայի բանտերում ներկայում ավելի քան 150 լրագրող կա, ճնշումներ են իրականացվում ընդդիմության վրա և նման պայմաններում այդ երկիրը գնում է հանրաքվեի: Ի պատասխան հարցի, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին` Թոներն ասել է. «Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրականացումը, դատական անկախությունը և մյուս կարևոր ազատությունները»:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին` պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ դա թուրք ժողովրդի որոշելու հարցն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում