ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի հայտարարությունը

ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի  հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և իր նախկին մտերիմներից մեկի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների և գալիք ընտրությունների հետ:

Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու և բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:

Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում