Սիրիական բանակը հայտարարել է, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռ է խոցել

Սիրիական բանակը հայտարարել է, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռ է խոցել

Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի այն չորս ինքնաթիռներից մեկը, որոնք ներթափանցել էին արաբական հանրապետության օդային տարածություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր հակաօդային համակարգերը հակազդել են եւ բռնազավթված տարածքների վրա խոցել ինքնաթիռներից մեկը: Վնասվածք է ստացել եւս մեկ ինքնաթիռ, մնացածները հեռացել են»,-ասված է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ իսրայելական օդուժի թիրախները եղել են Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով: «Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել Է դրանցից մեկը»,- նշել են զինվորականները:

«Հաարեց» թերթը ճշտում է, որ սիրիական զենիթային հրթիռ է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել էհրթիռակոծման:

«Հաարեց»-ը մարտի 17-ին տեղի ունեցածը համարում է երկու երկրների միջեւ ամենալուրջ միջադեպը «վեց տարի առաջ Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից ի վեր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում