Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանն ու Թրամփը կհանդիպեն

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանն ու Թրամփը կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո կհանդիպեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է HaberTurk-ի հաղորդմանը մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե որևէ արտառոց դեպք չպատահի` Էրդողանի և Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո»,- ասել է արտգործնախարարը:

Նա հայտնել է նաև, որ մարտի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում