Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում