Մոլդովան մտադիր է շրջանակային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

Մոլդովան մտադիր է շրջանակային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

Մոլդովան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ապրիլի 3-ին Քիշնեւ կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

«Ապրիլի 3-ին Քրիշնեւում է լինելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը, մենք կստորագրենք համագործակցության շրջանակային համաձայնագիր: Կարծում եմ, որ դա կնպաստի այն գործընթացին, որ մեր ապրանքները վերադառնան ռուսական շուկա, եւ ոչ միայն ռուսական, այլեւ ԵԱՏՄ-ի երկրների շուկա»,- հավելել է Դոդոնը «Գործարար Ռուսաստանի» խորհրդաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում