Ճապոնիայում առաջին անգամ վարժանքներ են անցկացվել ի դեպս ԿԺԴՀ-ի հրթիռային գրոհի

Ճապոնիայում առաջին անգամ վարժանքներ են անցկացվել ի դեպս ԿԺԴՀ-ի հրթիռային գրոհի

Ճապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ակիտայի պրեֆեկտուրայի վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունը:

Միջոցառման նպատակը բնակչության տարահանման փորձարկումն է ժամանակի կրիտիկական պակասի պայմաններում:

Ըստ սցենարի՝ Ճապոնիայի զինված ուժերը պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռների արձակում են գրանցել երկրի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսում գտվնող Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա հրվանդանի ուղղությամբ: Վարժանքների ընթացքում տարահանման վերաբերյալ հաղորդումները տրվել են բարձրախոսներով, ինչպես նաեւ ուղարկվել են բնակիչների սմարթֆոններին: Վարժանքին մասնակցողներն օպերատիվորեն հեռացել են իրենց տներից եւ պատսպարվել մունիցիպալ շենքերի եւ դպրոցների նկուղներում:

2017 թվականի մարտի 6-ին ԿԺԴՀ-ն միջին հեռահարության միանգամից չորս բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ, դրանցից երեքն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում: Առավել մոտիկ հրթիռներից մեկն ընկել էր երկրի ափից 200 կիլոմետր հեռավորության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում