Մերկելը Թուրքիային հորդորել է վերջ տալ Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելուն

Մերկելը Թուրքիային հորդորել է վերջ տալ Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելն ասել է Saarbruecker Zeitung պարբերականի հետ զրույցում:

Անդրադառնալով Նիդերլանդների հասցեին Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից հնչեցված հայտարարություններին ու մեղադրանքներին` Մերկելը հայտնել է, որ իրենք շարունակելու են աջակցել հոլանդական կողմին: «Նիդերլանդներն ունեն մեր լիակատար աջակցությունը, ես դա բացեիբաց հայտարարեցի Թուրքիայից եկած մեղադրանքներից հետո: Անհրաժեշտ է վերջ տալ այդ մեղադրանքներին: Հոլանդացիները շատ են տուժել նացիստներից: Այսօր նրանց նացիզմի մեջ մեղադրելն անընդունելի է»,– ասել է նա:

Մերկելն անդրադարձել է նաև Էրդողանի հնչեցրած հայտարարությանն այն մասին, թե Գերմանիան աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK)` այդ մեղադրանքն անվանելով անհեթեթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում