Մերկելը ցանկանում է անձամբ ծանոթանալ Թրամփի հետ

Մերկելը ցանկանում է անձամբ ծանոթանալ Թրամփի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է SaarbrՖcken Zeitung թերթին տված հարցազրույցում: 

«Սկզբի համար ես ցանկանում է անձամբ ծանոթանալ նախագահի հետ, ոչ մի հեռախոսազրույց դրան չի կարող փոխարինել,-ասել է Մերկելը:- Միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին: Ես ցանկանում եմ նրա հետ քննարկել անվտանգության, միջազգային համագործակցության հարցեր, առեւտրական եւ տնտեսական թեմաներ»:

«Որպես G20 գագաթնաժողովի տանտիրուհի, ես նախագահին կներկայացնեմ մեր այն նպատակներն ու նախագծերը, որոնք մտադրվել ենք իրականացնել»,– հավելել է նա: «Մեր երկրները շահում են արդյունավետ եւ ազնիվ համագործակցությունից»,-համոզված է կանցլերը:

Մերկելը մեկօրյա այցով գտնվում է ԱՄՆ-ում: Մարտի 17-ին նա առաջին անգամ անձնական հանդիպում կանցկացնի նախագահ Թրամփի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում