Թիլերսոնը չի բացառել ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի ռազմական լուծումը

Թիլերսոնը չի բացառել ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի ռազմական լուծումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին հայտնել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը: Ըստ որում պետքարտուղարը նշել Է, որ այսպես կոչված «ռազմավարական հանդուրժումը ԿԺԴՀ-ի նկատմամբ» սպառվել է: 

Նա նաեւ ՉԺՀ-ին կոչ է արել ձեռնպահ մնալու Հարավային Կորեայի տարածքում THAAD ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի տեղաբաշխման պատասխան միջոցներից՝ հայտարարելով, որ այդ միջոցը բացառապես պաշտպանական բնույթ Է կրում:

Իր հերթին «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը, ժամանելով Հարավային Կորեա, անմիջապես մեկնել է ապառազմականացված գոտի. որտեղ շփվել է հարավկորեացի զինվորականների հետ: Նշվում է, որ նրան հետեւում էին հյուսիսկորեացի սահմանապահները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում