Գերմանիայում չեղարկվել է Էրդողանի հերթական կուսակցի միջոցառումը

Գերմանիայում չեղարկվել է Էրդողանի հերթական կուսակցի միջոցառումը

Գերմանիայի Բրեմերհաֆեն քաղաքում կազմակերպիչների կողմից չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սեմա Քըրջըի մասնակցությամբ կայանալիք միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Կատարվածի առնչությամբ Բրեմերհաֆենի քաղաքապետ Մելֆ Գրանցն ասել է. «Սա ուրախացնող լուր է, նմանօրինակ նախընտրական հավաքները մեր քաղաքում տեղ չունեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում