Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորման հարցում կրկին ռազմական հռետորաբանություն է կիրառում

Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորման հարցում կրկին ռազմական հռետորաբանություն է կիրառում

Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-զադեն:

«Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետը:

ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նախագահների, արտգործնախարարների, դեսպանների և Մինսկի խմբի համանախագահների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում