Հարցված զբոսաշրջիկների 76 տոկոսը Թուրքիան համարել է ոչ անվտանգ ուղղություն

Հարցված զբոսաշրջիկների 76 տոկոսը Թուրքիան համարել է ոչ անվտանգ ուղղություն

2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով: Այս եզրակացությանն են հանգել IPK‘s World Travel Monitor: Global Travel Trends 2016/2017 հետազոտության հեղինակները, որի շրջանակներում հարցում է արվել 500 հազար զբոսաշրջիկների 60 երկրներից: Փաստաթուղթը հրապարակվել է Բեռլինի զբոսաշրջության ցուցահանդեսի (ITB) կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

World Travel Monitor-ի տվյալներով՝ միջազգային զբոսաշրջիկների 45 տոկոսն այս տարի ուղեւորություններ պլանավորելիս հաշվի կառնի այս կամ այն երկրում քաղաքական գործոնները եւ կայունությունը, ներառյալ հեղաշրջումները, զանգվածային հուզումները եւ իշխանությունների նախազգուշացումներն ահաբեկիչների գրոհների հնարավորության մասին: Նշվում է, որ մեկ տարի առաջ անվտանգության համար անհանգստացող ճանապարհորդների թիվը եղել վեց տոկոսով պակաս:

Ըստ որում զբոսաշրջիկների 16 տոկոսը հայտարարել է, որ 2017 թվականին կհանգստանա բացառապես հայրենիքում:

Նաեւ հետազոտության մեջ ասված է, որ հարցման մասնակիցների 76 տոկոսը Թուրքիան համարել է ոչ անվտանգ ուղղություն, մեկ տարի առաջ այս կարծիքին էր հարցվածների 64 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում