«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ոստիկանությունում հայտնել է, որ իր հետ կապված միջադեպ տեղի չի ունեցել

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ոստիկանությունում հայտնել է, որ իր հետ կապված միջադեպ տեղի չի ունեցել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանն մարտի 17-ին բացատրություն է տվել ոստիկանությունում։

Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից:

«Վահան Կարապետյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է, սակայն ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել»,- հայտնեցին ոստիկանությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պատգամավոր Վահան Կարապետյանի (ով թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաև ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում` որպես պատգամավորության թեկնածու) հետ կապված միջադեպի առնչությամբ։

Մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն՝ Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի թիմակիցների հետ միջադեպի հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում