Խորենացու փողոցի դեպքերի առնչութամբ ձերբակալվածը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

Խորենացու փողոցի դեպքերի առնչութամբ ձերբակալվածը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

Խորենացի փողոցից հուլիսի 27-ին, ժամը 2-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով բերման ենթարկված Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի լրատվական վարչությունից հայտնեցին, որ մարտի 17-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Արմեն Միքայելյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավորը որոշել է փոփոխել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նա կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում Ա. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում , ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել 5,6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման փամփուշտներով կրակելու համար ակոսափող հրազեն ,իսկ հրազենի պահունակում ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտներ, որոնա հայտնաբերվել է 27.07.2016թ Ա. Միքայելյանի մոտից Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում վերջինիս անձնական խուզարկության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում