Էրդողանն արտերկրում բնակվող թուրքերին համարում է Եվրոպայի ապագան

Էրդողանն արտերկրում բնակվող թուրքերին համարում է Եվրոպայի ապագան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:

«Այստեղից կոչ եմ անում Եվրոպայի իմ եղբայրներին. ապրեք ավելի լավ թաղամասերում, ամենալավ մեքենաները վարեք, բնակվեք ամենալավ տներում: Երեքի փոխարեն հինգ երեխա ունեցեք, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում