Ստոլտենբերգը հորդորել է Թուրքիային և Ավստրիային հարթել խնդիրները
17/03/2017 20:34
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Սա շատ ցավալի իրավիճակ է, որը հանգեցնում է ՆԱՏՕ-ի շրջանակում որոշ համագործակցության ծրագրերի չեղարկմանը: Մենք հրավիրում ենք Թուրքիային և Ավստրիային լուծելու խնդիրը, որպեսզի այս ամենը բացասական արդյունքներ չունենա»,- նշել է Ստոլտենբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում