«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանն այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու Լևոն Երանոսանին

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանն այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու Լևոն Երանոսանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին: Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի և միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»:

Օհանյանը նաև հաստատել է թերթի հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին: «Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել և խոսել եմ Լևոն Երանոսյանի հետ, այնուհետ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում