«Առավոտ». Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ , որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին

«Առավոտ». Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ , որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։

Նա նշել է. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր և հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուր, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։

Թաթուլ Հակոբյանը գերադասել է չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում