«Ժամանակ». Շմայսի հետ հանդիպման համար աշակերտների ծնողներին «բերման էին ենթարկել»

«Ժամանակ». Շմայսի հետ հանդիպման համար աշակերտների ծնողներին «բերման էին ենթարկել»

«Ժամանակ»-ը գրել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիր մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև ԸՕ շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։ Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած լրագրողներին ասում էր, որ բոլոր օրենքներն արդեն սովորել է, գիտի ու վրիպումներ թույլ չի տա։

«Ի դեպ, այդ հանդիպումը կազմակերպվել էր տնօրենի ակտիվ ջանքերով։ Յուրաքանչյուր դասարանի դասղեկի հանձնարարվել էր դասարանի բոլոր երեխաների ծնողներին «բերման ենթարկել» Շմայսի հետ հադիպմանը»,- նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում