Նոր արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել

Նոր արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` արյունոտ միջադեպ է գրանցվել Արարատի Դեղձուտ գյուղում: Ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը:

Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին:

Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում