Թուրքիայի զինված ուժերը հայտնել են PKK-ի 33 զինյալ սպանելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են PKK-ի 33 զինյալ սպանելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Վերջին մեկ շաբաթում Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել Դիարբեքիրի, Բինգյոլի, Շիիրթի, Բաթմանի, Բիթլիսի, Հաքքարիի նահանգներում:

PKK 33 ներկայացուցիչներից 5-ը սպանվել են Սիրիայի հյուսիսում կատավող գործողությունների շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում