Արարատում տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է

Արարատում տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է

Մարտի 16-ին ահազանգ ստացվել է Դեղձուտ գյուղում համագյուղացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ժամանակ երիտասարդներից մեկին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվել վիճաբանության մասնակիցների ինքնությունը, կասկածյալը ձերբակալվել է։

«Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կասկածյալը հարցաքննվել է, և ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգվում են»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի Դեղձուտ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է դաշնակցական պատգամավորի թեկնածու Բագրատ Սարգսյանի քրոջ որդին։

«Երիտասարդ տղաներ են, նախկինում միմյանց հետ հաշիվներ են ունեցել, քեֆները լավ է եղել, իրար չեն հասկացել, վիճել են: Ո’չ շտաբում է եղել դեպքը, ո՛չ էլ վեճի ընթացքում քաղաքական պատկանելության կամ ընտրությունների հետ կապված խոսակցություն է եղել: Տուժողը բողոք չունի, միջադեպը հարթվել է»,- yerkir.am-ին ասել է Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում