AM | RU
USD
EUR
RUB

Վազգեն Սաֆարյանը կարեւոր է համարում նախընտրական ծրագրերում արդյունաբերությանն առնչվող դրույթների լայնածավալ ընդգրկումը

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանն ուրախալի է համարում այն, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում մեծ տեղ են հատկացնում Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ արդյունաբերության զարգացմանը:

«Բնական է, որ յուրաքանչյուր կուսակցություն, ելնելով իր հնարավորություններից տնտեսական իմացության առումով, տարբեր կերպ են մոտենում այս խնդրին, սակայն մենք կցանկանայինք, որ յուրաքանչյուր կուսակցություն շատ լուրջ վերլուծություն կատարեր, եւ նրանց ծրագրերում իրատեսական լինեին մոտեցումներն արդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ»,-մի շարք տնտեսագետների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանն ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ իրենց կողմից առաջարկվում է Հայաստանում արդյունաբերության ոլորտը դարձնել գերակա ուղղություն եւ վերականգնել Արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը:

«Մենք կարծում ենք, որ պետք է ներքին կոոպերացիային զարկ տրվի, եւ կարողանանք նաեւ միջազգային տնտեսական կոոպերացիոն կապերը զարգացնելով՝ առաջ տանել արդյունաբերության ճյուղը: Շատերը խոսում են հարկային ճնշման մասին. մենք այն կարծիքին ենք, որ այո, աստիճանաբար պետք է իջեցվի հարկային ճնշումը, որպեսզի հարկային դաշտն ընդլայնվի, եւ արդյունաբերության շնորհիվ պետք է մեծաքանակ աշխատատեղեր ստեղծվեն: Կարծում եմ՝ այս քննարկումը կօգնի քաղաքական ուժերին առավել իրատեսական դարձնել իրենց մոտեցումներն արդյունաբերական քաղաքականո ւթյան վերաբերյալ»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ ընդգրկված 9 քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5–ից:

 

Լրահոս
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են համատեղ հնագիտական պեղումներ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը եղավ Գյումրիում Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել Գրիգորյան ՀՀ Նախագահն «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Նարեկ Հախնազարյանին, Մկրտիչ Արզումանյանին, Արամեին, Սիրուշոյին, այլ արվեստագետների շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում 26 տարի առաջ հայ ազգը ցուցաբերեց քաղաքական համախմբվածություն, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին. Շտայնմայեր Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին Հայաստանն ու Վրաստանը բարձր մակարդակի առաջիկա փոխայցելություններ կունենան ԱՄՆ ձգտում է ընդլայնել Հայաստանի հետ շահավետ առևտրային ու ներդրումային կապերը. Դոնալդ Թրամփ ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին Անկախությունը նախևառաջ պատասխանատվություն է. Մշակույթի գործիչներն անկախության մասին Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին, որոնք ստիպված են եղել իշխանությունների պատվերով հայտնվել հիմարի դերում Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր Գերմանիան Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը կներկայացվի օտարերկրյա գործարարներին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով ՌԴ ԱԳՆ-ն տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan