Անհայտ անձինք վնասել են ԵԼՔ դաշինքի ընտրական շտաբի ապակիները

Անհայտ անձինք վնասել են ԵԼՔ դաշինքի ընտրական շտաբի ապակիները

ԵԼՔ դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ անհայտ անձինք վնաս են հասցրել թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։ Հարակից տարածքում փակցված քարոզչական նյ ութերը ևս վնասված են գտնվել։

Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ։

ԵԼՔ-ից հայտնում են, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում ԵԼՔ դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում (մարտի 7-ին հարձակվել էին նաև ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա և պատռել քարոզչական պաստառները, որի տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն):

ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի համաձայն՝ «1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում