Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը

Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը

Ֆրանսիայի ոստիկանության ծառայողները ձերբակալել են Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը: Le Figaro պարբերականի տվյալներով, վերջիններս ձերբակալվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ հետաքննության նպատակով:

Քննիչների տվյալներով` տղամարդը նախ վաղ առավոտյան մեքենա է գողացել, ապա վիրավորել ոստիկանին, ով կանգնեցրել էր մեքենան` փաստաթղթերը ստուգելու նպատակով: Դրանից հետո հանցագործը մտել էր «Օրլի» օդանավակայան եւ որոշ ժամանակ հետեւելով տեղի անվտանգության աշխատակիցներին, հարձակվել էր կին զինծառայողի վրա` փորձելով վերջինիցս խլել զենքը: Կին զինծառայողին ուղեկցող գործընկերն էլ հենց կրակել են հանցագործի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում