Նախընտրական ծրագրերում ավիացիայի վերաբերյալ որևէ առարկայական դրույթ չկա. Վիկտոր Վանցյան

Նախընտրական ծրագրերում ավիացիայի վերաբերյալ որևէ առարկայական դրույթ չկա. Վիկտոր Վանցյան

Կառավարությունում գրագետ, բանիմաց մարդիկ են աշխատում, բայց, ցավոք, ավիացիոն ոլորտի ոչ մի մասնագետ չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած՝ նախընտրական ծրագրերում տնտեսական դրույթների վերաբերյալ քննարկմանը նման դիտարկում արեց «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վիկտոր Վանցյանը:

«Ավիացիայի զարգացման պետական ծրագիր չկա, չկա նաև ավիացիոն օրենսգիրք, բացի դրանից, որքանով հայտնի է, քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախընտրական ծրագրերում ավիացիայի վերաբերյալ որևէ առարկայական դրույթ չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ միության նախագահը նշեց, որ համաձայն այս Կառավարության ծրագրի՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է զբոսաշրջիկների քանակը հասցնել 1 միլիոնից 5 միլիոնի, սակայն նույն Կառավարության բյուջեով անցած տարվա համեմատ գրեթե 2 անգամ նվազեցված է տուրիզմին տրամադրվող բյուջեն:

«Կառավարության հետ այս ուղղությամբ անցկացվել են հանդիպումներ, մինչդեռ դրանք արդյունք չեն տվել»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում