Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության տնտեսական ձեռքբերումները

Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության տնտեսական ձեռքբերումները

ՀՀ կառավարության 6-ամսյա ծրագրով նախատեսված բոլոր նպատակներն իրականացվել են: Այս մասին մարտի 18-ին Դիլիջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Շատերը նշում են, որ ծրագրով բարձր նշաձող ենք սահմանել, սակայն մարտի վերջին մենք կհրապարակենք հաշվետվություն և կներկայացնենք բոլոր ցուցանիշները: Որպես օրինակ, արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է 16 տոկոս աճ, որից 350 տոկոս՝ ոսկեգործության ոլորտում, 150 տոկոս՝ խմիչքների արտադրության և այլն: Բացի այդ, արձանագրվել է արտահանման 30 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 16 մլրդ դրամի հարկային եկամուտ.«Համոզված ենք, որ, տարեվերջին կտեսնենք նախատեսվածից ավել եկամուտներ»:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ այլևս հարկային դաշտում կանխավճարների ավանդույթ գոյություն չունի, ավելին՝ ՊԵԿ-ն այսօր մաշեցնում է կանխավճարների հավաքագրումը:

«Այսօր հարկայինում էապես նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը: Մենաշնորհների հետ կապված այսօր չկան ապրանքատեսակներ, որի ներկրման ծավալները չեն ավելացել»,– ասաց Կարապետյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը մի շարք երկրների համար պարզեցրել է մուտքի վիզաների ստացման կարգը, իսկ ՌԴ-ից ներքին անձնագրերով Հայաստան ժամանող ռուս զբոսաշրջիկների կրկնակի աճ է ակնկալվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում