AM | RU | EN
USD
EUR
RUB

Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 5 ընտրատարածքում նախընտրում են բռունցքներն ու դանակը

Թիվ 5 ընտրատարածքը, որը ներառում է Արարատի մարզը, հավանաբար հավակնում է լինել ամենաաղմկահարույց ընտրատարածքներից մեկը:

Թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները ի՞նչպիսի որակ են հաղորդելու Ազգային Ժողովին ընտրվելու դեպքում, դա այլ հարց է, առավել ևս, որ թեկնածուներից ոմանք ներկա պահին հանդիսանում են պատգամավորներ ու անկեղծ ասած, դժվար նկատելի լինի նրանց բացակայությունը խորհրդարանից, ինչպես նկատելի չէ ներկայությունը: Սակայն, որ այստեղ բռունցքը հանդիսանում է քաղաքական պայքարի գործիքաշարի բաղկացուցիչներից մեկը, կարծես փաստ է:

Ընդ որում այդ բռունցքները գործի են դրվում ոչ միայն մրցակիցների, այլև թիմակիցների միջև պայքարում: Բայց հաշվի առնելով, որ այս մարզում արդեն գրանցվել է նախընտրական հողի վրա դանակահարության դեպք, ենթադրելի է, որ բռունցքը բավականին առաջադիմական ու քաղաքակիրթ պայքարի տպավորություն կարող է թողնել:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Երկու մարզ, մեկ ընտրատարածք

Առաջադրված թեկնածուների մեջ կան մի շարք համայնքապետեր, ովքեր հավակնում են անցնել խորհրդարան: Թեպետ նրանցից որևէ մեկը չի անցնի ԱԺ, բայց այնուամենայնիվ հարկ է հիշեցնել, որ նույնիսկ հայտ ներկայացնելը պետք է ունենա որոշակի հիմքեր: Եթե մարդը մշտապես վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում, դա դեռ չի նշանակում, որ արդարացված է նրա պաշտոնավարումը: Դա սոսկ ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը կայացած չէ: Շատերի կողմից գյուղապետի «մշտական» ձեռք բերելը ընդամենը «ես էս գյուղի տղա եմ» կարգախոսի արդյունքն է: Այն, որ այստեղ համայնքապետերի մի ստվար զանգված որպես ղեկավար ձախողված են իրենց պաշտոններում, դա է ապացուցում համայնքներում տիրող խավարն ու անանցանելի ցեխը:

 

Բայց ինչևէ, քանի որ ոչ բոլոր ցանկություններն են կյանքում վերածվում իրականության, շրջանցելով գյուղապետերին, փորձեցինք առանձնացնել այն թեկնածուներին, ովքեր համեմատաբար մյուսներին, ունեն հնարավորություններ շատ ավելի ձայներ ապահովելու: Թե ի՞նչ միջոցներով են այդ ձայները հավաքվելու, դա բոլորս գիտենք, որպես ՀՀ քաղաքացիներ: Բայց որ այդ ձայները կլինեն, միանշանակ է:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

Մինչև այդ բացառիկ «երջանիկներին» անցնելը, արժե նշել, որ այս մարզի թեկնածուների կազմում է «ՕՐՕ» դաշինքի կողմից առաջադրված Տիգրան Կարապետյանը, այլ խոսքով՝ Տիգրան Կարապետիչը: Բնականաբար, վաղուց անցել են ժամանակները, երբ Կարապետիչը «երջանկահիշատակ» ԱԼՄ հեռուստաընկերությամբ «ադամանդներ», «աստղիկներ» ու տարբեր կենցաղային իրեր բաժանելով, փորձում էր իր համար որոշակի ընտրազանգված հավաքել: Այժմ չկա ԱԼՄ-ն, չկա և ընտրազանգվածը: Ուստի Տիգրան Կարապետիչը միակ բանը, որ կարող է անել, քարոզարշավն իր մասնակցությամբ հետաքրքիր դարձնելն է:

Իսկ ահա մարզի «մոհիկաններն են» Ծառուկյան դաշինքի կողմից առաջադրված Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, ՀՀԿ-ից առաջադրված Ալիկ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը: 

Մուրադ Մուրադյան

Վերջին երկուսը ներկա պահին հանդիսանում են ԱԺ պատգամավորներ ու ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ ահռելի օգուտ են տվել ժողովրդին ու պետությանն իրենց օրենսդիր գործունեությամբ, ջանք ու եռանդ չխնայելով ձգտում են ներկայացված լինել նաև գալիք խորհրդարանում: Անկոտրում պայքարի մոլուցքը մի պահ մոռացության էր մատնել թիմակիցներ լինելու հանգամանքը ու միայն երկրի Նախագահի կողմից խիստ նկատողություն ստանալը նրանց վերադարձրեց թիմային պայքարին ու համագործակցությանը:

Սակայն այդ համագործակցությանը նպաստում է մեկ այլ հանգամանք ևս: Դա Արգամ Աբրահամյանի թեկնածությունն է, ավելի շուտ Հովիկ Աբրահամյանի ներկայությունն այդ մարզում: 

Գաղտնիք չէ, որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը Արարատի մարզը համարել է իր սեփականությունը ու փորձում է այն ժառանգական իրավունքներով փոխանցել որդուն: Սակայն ներկայումս փոխվել են ոչ միայն խաղի կանոնները, այլև փոխվել է մարդկանց կարգավիճակն ու ազդեցության հնարավորությունները:

Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում այն, ինչ կարողանում ես անել պաշտոնավարմանդ տարիներին, նույնն անում են քեզ հետ, երբ կորցնում ես այդ պաշտոնը:

Արգամ Աբրահամյան

Եթե Արգամ Աբրահամյանն իրոք ընդդիմադիր է դարձել ու իրոք ներկայացնում է ընդդիմադիր դաշինք, ինչպես այդ դաշինքն է ներկայացվում մեզ՝ ընտրողներիս, ապա շատ շուտով Արգամը, կամ ավելի ճիշտ Հովիկ Աբրահամյանն իր մաշկի վրա կզգա իր իսկ կողմից հիմնադրած բազմաթիվ ընտրական տեխնոլոգիաների կիրառումը:

Այսպես, թե այնպես, հենց այս 4 թեկնածուներն են ստանալու թիվ 5 ընտրատարածքի առավելագույն ձայները: Իսկ թե ի՞նչ եղանակով են քաղաքականությունից բավականին հեռու գտնվողները հաղթում քաղաքական պայքարում, գաղտնիք չէ ոչ մեկի համար:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին տեղեկությունը ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար Նիկոլայ Նիկիֆորովը կարևորում է ԵԱՏՄ-ում միասնական թվային տնտեսության ներդրումը ԵԱՏՄ անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումը կարող է մասնակցել ռուսաստանյան պետական մրցույթներին Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ Վարչապետը պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևորում է բարձր վարձատրությունը Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ տեսլական. Կարեն Կարապետյան Իմ ծրագրերը իրական են և ես օդում կախված խոստումներ չեմ տալիս. Հարություն Կարապողոսյան Նորարար տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ` առաջնային խնդիր Ինչ արդյունքներ կունենա «Լևոն Տեր-Պետրոսյան» էքսպերիմենտը Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի Հայաստանում առաջին անգամ ԵԱՏՄ երկրների կապի և հեռահաղորդակցության նախարարների մակարդակով նիստ է գումարվել ՀՀ ոստիկանապետը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ՀՎԿ-ն կողմնակից է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուն Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան Կարեն Բեքարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախաստորագրված համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի տարբերությունը Գերմանական հեռուստաալիքը Էրդողանին ծաղրող նոր տեսահոլովակ է պատրաստել Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ռուսաստանցի գործընկերոջը ՀՀԿ-ին հաջողվեց կատարել այնպիսի ընտրություն, որը նպաստում է կուսակցության վարկանիշի բարձրացմանը ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը Մերկելը պնդում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին Տնտեսական խնդիրները` քաղաքական ուժերի ծրագրերի առանցքում. կլոր սեղան-քննարկում Կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանին. ՀՀ Նախագահը պատասխանել է ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan