Կառավարության կազմում արմատական փոփոխություններ չեն լինելու. Կարեն Կարապետյան

Կառավարության կազմում արմատական փոփոխություններ չեն լինելու. Կարեն Կարապետյան

Խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցութան հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու: Այդ մասին Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: «Այժմ մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Ներկայի կառավարության կազմում ունենք հայրենասեր թիմ, որ թեմայի մեջ է, ձեռքն ազդակի վրա: Ապրիլի երկուսից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, այս թիմը տրամադրված է ծառայել երկրին, և միշտ աշխատելու է է՛լ ավելի բարելավել իր գործունեությունը, քանի որ միշտ սովորելու տեղ կա»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Կարեն Կարապետյանը:

Բնակիչներից մեկի հարցին, թե հանդիպմանը ներկա երկու նախարարները՝ ՀՀ արդարադատության և Մշակույթի նախարարներ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Ամիրյանը մնալու են իրենց պաշտոններում՝ վարչապետը պատասխանեց. «Հանգիստ եղեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում