Վայք-Սարավան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում