AM | RU
USD
EUR
RUB

Քաշաթաղում հիմնվել է Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակ

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը և սկսեց օժանդակել քաշաթաղցիներին: Այս տարիների ընթացքում Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում հիմնվեցին պուրակներ, որոնք կոչվում են հայ մշակու յթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտում մարտիրոսների անունով՝ Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց: Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին իրականացավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտրատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչ ծառատունկը՝ ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց. «Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա ավան պուրակը և ոգեկոչում՝ խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքարը հաղթական լուծում չի ստանա»:

Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:

Զրույցի ընթացքում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև նախորդ օրը ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր: Նույն օրը հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես ընդունված է՝ յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գ. Մելիքյանն է հողին հանձնում առաջին տնկին և արտասանում Լևոն-Զավեն Սյուրմելյանի(1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: ԵՊՀ հայոց բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը գերազանց գնահատեց ուսանողների աշխատանքը, լավ կազմակերպված և ասաց. «Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին նվիրված պուրակը կանմահացնի հերոսի հիշատակը: Հերոս, ով առաջիններից կանխատեսեց՝ կլինի մեծ բախում, և մեր ժողովրդին պետք է կանոնավոր բանակ»:

Երբ զրուցում էի Ս. Մուրադյանի հետ, մեր հարևանությամբ 10-12 ուսանող միասին էին աշխատում; Հետաքրքրվեցի՝ որ ֆակուլտետից են: Ասացին՝ հումանիտար հոսքի բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերից են: Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Գևորգ Արշակյանը 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է բերձորյան ծառատունկերին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետից առաջինկուրսեցի Մարիա Պետրոսյանը Երևանից է. առաջին անգամ է այցելել Արցախ. վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանք ների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր՝ այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են զորամասում, համալսարանի ուսխորհրդի հանձնաժողովը զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերոկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75 ամյակին: Մարտական պարերի շարանով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի պարի խումբը: Այցին մասնակցում էին մայր բուհի ընդհանուր 85 ուսանող;

«Ներկա ուսանողների մոտ 80 տոկոսն առաջին անգամ է այցելել Արցախ», -ասաց Վ. Վարագյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գոհ են այցից և պատրաստ կրկին գալ:

«Կարին»-ի տղաները՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ մասնակցում էին ծառատունկին, և յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում ուսանողները: Այսպիսի միջավայրում կայացավ հերոսի 75 ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Զրուցում եմ Գագիկ Գինոսյանի հետ, ով եղել է Լեոնիդի զինվորը:

«Սիրով ենք մասնակցում ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ, աստծոհաճո առաքելությամբ»,- նշեց նա:

Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի մարգարեական խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Լրահոս
«168 ժամ». Արա Ասոյան. Այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք «Փաստ». Հակոբ Բեգլարյանը 9 անշարժ գույք ունի «Հրապարակ». Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարվել են «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ «Փաստ». Արշակյան. «Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու» «Հայկական Ժամանակ». ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը 2017թ. առաջին եռամսյակում «Արցախփոստ» ՓԲԸ-ն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 12 հազար 545 փաթեթ և ծանրոց «Հրապարակ». Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 29 Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan