AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանը կրկին Անգելա Մերկելին նացիստ է անվանել

 
 
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle -ն:

Էրդողանը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

«Արևմուտքը թուրքերենով գրված «ոչ» պաստառներով ցույցերը թույլատրում է, թույլ է տալիս վարձել ամենամեծ սրահները: Եթե չամաչեին, կրկին օրակարգ կբերեին գազային խցիկների, համակենտրոնացման ճամբարների հարցը, սակայն դեռևս քաջություն չեն անում: Մենք կարո՞ղ ենք մոռանալ Սրեբրենիցան, այնտեղի զոհերին: Նիդերլանդների մտածելակերպը սա է: Այդ պատճառով էլ անհանգստանում են, երբ ֆաշիստ են ասում իրենց: Եվ անմիջապես Եվրոպայում նրանց պաշտպան են կանգնում համախոհները: Մասնավորապես Մերկելը: Նա էլ է նրանց պաշտպան կանգնում: Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ո՞ւմ. Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ ևս Թուրքիայի նախագահը նացիստ էր անվանել Գերմանիայի կանցլերին: Ի պատասխան նման հայտարարության` Մերկելը հայտարարել էր, որ չի ենթարկվելու սադրանքին և «չի մտնելու սադրանքի մրցման մեջ»:

Լրահոս
Քաղաքագետը Սարգսյան-Փաշինյան հանդիպման տրամաբանական շարունակությունը համարում է հասարակական կարգի վերականգնումը Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը սահմանված ժամկետում դրա չդադարեցման դեպքում Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները Արցախի փողոցում ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ Հավաքի դադարեցման որոշում Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին խնդրում է տարբերակներ մտածել ու ևս մեկ անգամ հանդիպել Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է Գեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին հետ հանդիպմանը կրկնել է հնարավոր երկխոսության նախապայմանները «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսությամբ հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց Հռչակավոր մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել բացառապես միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ Բանակցային հարթակ ձևավորելու շրջանակներում ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ ՄԻՊ-ը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն Երևանում մեքենաների ձայնային ազդանշաններով քաղաքացիների անդորրը խախտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է Արմեն Սարգսյանն ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է Հանրապետության հրապարակ Երդվյալ ազատամարտիկների միությունը համերաշխության կոչ է արել «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի քաղաքական երկխոսության կոչին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը Մաշտոց-Թումանյան խարմերուկում հանրային գույքը վնասելու գործով երեք մարդ կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan