AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն և հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Լրահոս
«Ժողովուրդ». ՄԻՊ-ը կկարողանա՞ պաշտպանել իր իրավունքները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար Բարսելոնայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 13-ի Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն. Զախարովա ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունում բացվել է ռազմական կցորդի գրասենյակ Ռուսական ինքնաթիռն արդյունավետ է, բայց չափազանցություն է ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ. Դավիթ Կարապետյան Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը Ղազախ պաշտոնյան ՀՀ և Ղազախստանի զարգացման համար կարևորում է այլընտրանքային էներգետիկան. AstanaEXPO-2017-ում նշվել է Հայաստանի ազգային օրը Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին Սևանա լճում ռուս զինծառայողի մահվան պատճառ է եղել ներքին արյունահոսությունը Խոսրովի անտառի վերականգնման համար հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո Ավիաընկերությունները պետք է հետևություններ անեն. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացմանը Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan