Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) մեծ թվով կողմնակիցների մասնակցության փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle -ն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ խստորեն դատապարտվել է այն փաստը, որ ավելի քան 30 հազար մարդու մասնակցությամբ տոնակատարությանը բարձրացվել են PKK-ի խորհրդանիշները և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, մտահոգություն է առաջացրել այն փաստը, որ արարողության մասնակիցներին թույլ են տվել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ կոչեր հնչեցնել, մինչդեռ ավելի վաղ թուրք նախարարների ելույթները Գերմանիայում արգելվել էին: «Մենք դատապարտում ենք այս կեղծավոր մոտեցումը: Մեր դժգոհությունը հայտնել ենք Գերմանիայի դեսպանին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում