Չինաստանը 200 հազարով կկրճատի ցամաքային զորքերի թվակազմը

ՉԺՀ-ն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում կարող է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը, ինչը կազմում է շուրջ 200 հազար զինծառայող: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հոնկոնգի South China Morning Post թերթը՝ վկայակոչելով զինված ուժերում սեփական աղբյուրի: 

Հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ցամաքային զորքերի 18 համազորային բանակներից հինգը կկազմացրվեն: Այդ միավորումների զինծառայողները կարձակվեն պահեստ կամ կփոխադրվեն այլ զորատեսակներ՝ մասնավորապես, ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր կամ վերջերս իրականացված բարենորոգումից հետո կազմավորված հրթիռային զորքեր:

2015 թվականի նոյեմբերին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտնել է ՉԺԱԲ-ում գալիք ընդգրկուն բարենորոգումների մասին: Բացի մինչեւ 2018 թվականը 300 հազարով զինված ուժերի թվակազմի կրճատումից (մինչեւ 2 միլիոն զինծառայող), վերափոխումները կվերաբերեն նաեւ ՉԺԱԲ-ի կազմակերպական-հաստիքային կառուցվածքին եւ պետք է ավարտվեն 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում