AM | RU
USD
EUR
RUB

Արարատի մարզում 682 անհատ գումար են ստացել իրենց իսկ հողամասում աշխատելու համար

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրով նախորդ տարվա ընթացքում Արտաշատի տարածաշրջանում պայմանագիր է կնքվել 242 մասնակցի հետ, Մասիսի տարածաշրջանում՝ 216, Վեդիի տարածաշրջանում՝ 224: Երեք տարածաշրջանների համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 165 մլն դրամ. Արտաշ ատի տարածաշրջանին՝ 64 մլն 323 հազար, Մասիսին՝ 28 մլն եւ Վեդիին՝ 73 մլն 644 հազար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը նշեց, որ ելնելով ծրագրի իրականացման պայմաններից, մասնակցություն ունեցող ընտանիքներն ընդգրկված են եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ստացել ընտանեկան նպաստ, ընտանիքի կազմում ունեցել են հաշմանդամ, երկու եւ ավելի անչափահասներ: Մեկ անձի համար օրական վճարվել է 4000 դրամ, որից հանվել է եկամտահարկը եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը: Իսկ այն անձինք, ովքեր բնակվել են միայնակ, բայց ունեցել մեծ հողամաս` վարձել են աշխատողներ, որոնց համար օրավարձը սահմանված է եղել 3000 դրամ: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատ ունեցել է հաշվի համար եւ իր գումարը ստացել փոխանցմամբ: «Ըստ իս, սա գյուղացու համար մինչ այժմ իրականացված լավագույն եւ հաջողված ծրագրերից մեկն է եղել: Ամենակարեւորը, որ գյուղացիները գոհ են եղել, հաճույքով պայմանագրեր են կնքել ու ընդգրկվել ողջ ընտանիքներով: Գյուղացու համար այն բացառիկ ծրագրերից մեկն է, որ հողագործը պետության կողմից գումար է վաստակ ել իր իսկ հողամասը մշակելու համար, նաեւ ստացել է իր աշխատանքի արդյունքը` բերքը»,- կարեւորելով ծրագրի իրականացումն՝ ընդգծեց կենտրոնի տնօրենը:

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Արմավիրի մարզում: Համարվելով ՀՀ կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերից մեկը` 2014 թվականից այն կյանքի է կոչվել հանրապետության մյուս մարզերում եւս:

Լրահոս
Թրամփը մեղադրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միլիոնավոր մարդկանց սպանելու մեջ Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan