AM | RU
USD
EUR
RUB

Կուբայում ՀՀ դեսպանն իր հավատարամագրերն է հանձնել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին

Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը մարտի 17-ին իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ, որին մասնակցում էր Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Վալդես Մեսան, շնորհավորելով դեսպան Այվազյանին, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն առաջիկա տարիներին կստանան նոր բովանդակություն՝ ի շահ հայ և կուբացի բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ պայմանավորվածություն ձեռք բերելով խորացնել քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Փոխնախագահ Վալդես Մեսան այդ կապակցությամբ վերահաստատեց Կուբայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Պաշտոնական արարողությունից հետո դեսպան Այվազյանը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ զետեղեց Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանին:

Կուբայում գտնվելու ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Անա Տերեսիտա Գոնսալես Ֆրագայի, արտաքին գերատեսչության, բարձրագույն կրթության, մշակույթի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով ոլորտային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ:

Լրահոս
Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00-ն սահմանելու նախագիծը Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը Ունենք փաստեր, երբ տենդերը շահում է անհասկանալի կառույց Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում Կառավարությունը մտադիր է ֆունդամենտալ լուծում տալ գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan