AM | RU | EN
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակում մարտի 19-ին Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ . Աղան աբեղա Երնջակյանը, ինչպես նաև Շվեդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:

Այնուհետև հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարևորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլև հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսեց նր անց առաջարկները և պատասխանեց ներկաների հարցերին:

 

Լրահոս
Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների Ավստրիան իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է կիրառել Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ի հասանելիությունը Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատ է արձակվել՝ չհեռանալու ստորագրությամբ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում ԵՄ գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը Ալբանիան նոր նախագահ ունի Կարեն Կարապետյանն ընդունել է Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ Նավթի գները նվազել են Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել Ժնևում Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին ներկայացվեց ՀՀ զեկույցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan