AM | RU
USD
EUR
RUB

Ցանկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողն են. Հ.Կարապողոսյան

Հարցազրույց թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն) «ՀՀԿ» ցուցակով առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանի հետ

-Ի՞նչ կփոխեիք մեր երկրում ձևավորված քաղաքական մշակույթում:

-Ցանկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողն են: Պարտադիր չէ, որ բոլորը քաղաքագետներ լինեն, եթե մարդը որևէ ոլորտում իրեն տեսնում է և կոնկրետ ոլորտում անելիք ունի, կարծում եմ, դա արդեն քաղաքականություն է:

Մշակույթի, կրթության կամ գիտության ոլորտներում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար պարտադիր չէ, որ անձը քաղաքագետ լինի, փոխարենը՝ կարևորում եմ մեծ քաղաքականության մեջ քաղաքագետների դերը: Մյուս կողմից էլ, ես շատ լավ հասկանում եմ, որ մարդու էությունն այս պարագայում մեծ նշանակություն ունի. մարդը կարող է լինել շատ լավ նկարիչ, բայց՝ ոչ լավ մարդ, չնայած իմ համոզմամբ, լավ մարդը չի կարող վատ նկարիչ լինել, լավ մարդը չի կարող վատ բժիշկ լինել (չափորոշիչը թողնում եմ ընթերցողին), որովհետև ամեն-ինչ հարաբերական է: Մի որևէ երևույթ, որն ինձ համար ընդունելի է, մեկ ուրիշի համար հնարավոր է անընդունելի է:

Ես չեմ ընդունում, որ քաղաքական գործիչներն «ափերից» երբեմն դուրս են գալիս, կամ որոշ կոպիտ արտահայտություններ են անում: Անընդունելի է, երբ քաղաքական գործիչը չի կարողանում զսպել ինքնատիրապետումը, մյուս կողմից էլ՝ հասկանում եմ, որ երբեմն պատճառը այս կամ այն սադրանքն է (ոչ բոլորին է տրված նյարդերին տիրապետել): Բայց կա մի սահման, որից անցնել չի կարելի, և եթե ամեն մեկն ըմբռնումով մոտենա և հարգի դիմացինին, նրա աշխատանքը, ապա ամեն ինչ ճիշտ կլինի: Տա՛ աստված, որ մեր խորհրդարանը և մեր երկրում քաղաքականությամբ զբաղվողներն այս հիմնադրույթը ընդունեն որպես չափանիշ՝ առաջնային տեղ տալով իրենց վարվելակերպին:

-Ի՞նչ գնահատական կտայիք քարոզարշավի ընթացքին:

- Աստիճանաբար մարդկանց ակտիվությունն ավելանում է, և կարծում եմ, որ քաղաքական գործչի աշխատանքը հենց այդ է. ակտիվության պիկը հասցնել այն կետին, որ մարդիկ ընտրություն կատարեն: Կարծում եմ, երբ մարդը մտնում է քվեախցիկ միայնակ է մնում իր խղճի հետ և ճիշտ ընտրություն կկատարի: Այլ բան է, որ քաղաքական որոշ ուժեր իրար զազրախոսում են՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով: Բնական է, մեր մոտ քաղաքական մշակույթը դեռ այն մակարդակի չի հասել, ինչպես՝ Հոլանդիայում, Դանիայում, Սինգապուրում, որպեսզի քաղաքական ուժերը ուշադրություն չդարձնեն մրցակից ուժերի վրա, և միայն ներկայացնեն իրենց տնտեսական ծրագիրը կամ տեսլականը: Ցավոք, մեր մոտ միայն ծրագերի պատերազմ չէ, բայց կարծում եմ, որ շուտով այստեղ էլ դրական տեղաշարժերի ականատեսը կլինենք: 1995 թվականից ես քաղաքականության մեջ եմ, և երբ հետհայացք եմ գցում, ահռելի տարբերություն եմ տեսնում: Այժմ առաջընթաց կա. համեմատաբար ավելի ցիվիլ են, մարդկանց հետ շփումներն ավելի անմիջական են:

-Ի՞նչ կմաղթեիք Ձեր ընտրողներին:

- Իմ ընտրողներին, ինչու չէ նաև «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ» ընտրատարածքում բնակվողներին մաղթում եմ ճիշտ ընտրություն կատարել: Էրեբունցիներին ասում եմ, որ եթե ինձ ձայն տան, ապա չեն փոշմանի: Իմ ապրելաձևով ես դա արդեն ապացուցել եմ, և եթե ոմանք պետք է իրենց խոստումների համար ձայներ ստանան, ապա ես՝ իմ արածների:

Հարցազրույցը վարեց Աննա ԱՎԵՏՅԱՆԸ

 

Լրահոս
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են համատեղ հնագիտական պեղումներ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը եղավ Գյումրիում Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել Գրիգորյան ՀՀ Նախագահն «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Նարեկ Հախնազարյանին, Մկրտիչ Արզումանյանին, Արամեին, Սիրուշոյին, այլ արվեստագետների շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում 26 տարի առաջ հայ ազգը ցուցաբերեց քաղաքական համախմբվածություն, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին. Շտայնմայեր Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին Հայաստանն ու Վրաստանը բարձր մակարդակի առաջիկա փոխայցելություններ կունենան ԱՄՆ ձգտում է ընդլայնել Հայաստանի հետ շահավետ առևտրային ու ներդրումային կապերը. Դոնալդ Թրամփ ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին Անկախությունը նախևառաջ պատասխանատվություն է. Մշակույթի գործիչներն անկախության մասին Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին, որոնք ստիպված են եղել իշխանությունների պատվերով հայտնվել հիմարի դերում Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր Գերմանիան Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը կներկայացվի օտարերկրյա գործարարներին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով ՌԴ ԱԳՆ-ն տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին Գործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan