Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել է կնքահայր դառնալ

Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելել է կնքահայր լինել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մաֆիան միշտ օգտագործել է «կնքահայր» տերմինը, որպեսզի կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,- հայտարարել է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում է The Guardian թերթը: Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:

Պենիզիի թեմի մեջ է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում