Ես լինելու եմ ձեր կողքին, որովհետև ձեզանից մեկն եմ. Իշխան Սաղաթելյան

«Ես լինելու եմ ձեր կողքին, որովհետև ձեզանից մեկն եմ: Ես մեր մարզի բոլոր խնդիրները վեր եմ հանելու,ուսումնասիրելու եմ, ներկայացնելու եմ գործադիր իշխանությանը»,-այս մասին, Սևանում և Դդմաշենում նախընտրական հանդիպումների ժամանակ, ասաց Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքից ՀՅԴ կողմից տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը և շեշտեց.« Մեր մարզի յուրաքանչյուր խնդիր դառնալու է գործադիր իշխանության խնդիրը»:

Պատգամավորի թեկնածուն կարծում է,որ մեր երկրում առկա խնդիրները շարունակում են մնալ չլուծված, որովհետև դրանք խորքային են՝ արմատական, և դրանց չլուծման հիմանական պատճառներից մեկը, նաև երկրի այն սահմանադրական կարգն էր, որը գոյություն ուներ:
«Մենք պետք է մեր երկրում ունենանք գաղափարախոսություն ունեցող, արժեքային համակարգ ունեցող կուսակցություններ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում