Եվրամիության երկրներից ոչ մեկն այլեւս չի լքի այն. Յունկեր

Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետեւի հանրակցության անդամ մեկ այլ երկիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս համոզմունքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: 

«Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին՝ գիտակցել, որ ավելի լավ է դուրս չգալ ԵՄ-ից»,-մարտի 20-ին Յունկերի հայտարարությունը մեջերել է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթը:

Յունկերի խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «վերստին կսիրահարվեն միմյանց եւ կնորացնեն իրենց ուխտը Եվրամիության առջեւ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում