Հաստատվել է տնօրենների հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հավաստագրման քննությունները կանցկացվեն մարտի 24-ին՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/:

Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 9:00-ին և 13:00-ին: Քննության բանավոր փուլի մասին հավակնորդները կիրազեկվեն լրացուցիչ:ա

Հետևեք մեզ նաև Telegram-ում