Հանրապետականը քաղաքական ուժն է, որը խոսում է իր սխալների մասին և պատրաստ է փոփոխության. Օ.Իգնատենկո

«Պարտադիր չէ լինել ԱԺ պատգամավոր, որ օգտակար լինես սեփական երկրիդ ու ժողովրդիդ, պարզապես պետք է գիտակցես, ինչպես Թումանյան է ասել, որ ամենալավ պաշտոնը մարդ լինելն է»,- այս մասին Ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Ազգային փոքրամասնությունների կողմից առաջադրված Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Օլեգ Իգնատենկոն:

Օլեգ Իգնատենկոն շեշտեց խորհրդարանական ընտրությունների կարևորությունը և կոչ անելով ներկաներին լուրջ դիրքորոշում ցուցաբերել քվեարկության հարցում ավելացրեց.
«Հանրապետական ուժը միակ քաղաքական ուժն է, որը խոսում է իր սխալների մասին և պատրաստ է փոփոխության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում