Մեկնարկել է առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից մեկնարկել է գարնանային արձակուրդը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում