AM | RU
USD
EUR
RUB

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների պատգամավորներն

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին մարտի 20-ի վաղ առավոտյան Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Բելգիացի խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախացած հանդիպումները հարաբերություննեոի ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:

«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի և նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս Դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի կարևոր է դառնում և իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող զարգացումներին:

Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, խորհրդարանի նախագահին է ներկայացրել Արցախի վերաբերյալ իր դիտարկումը. «Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ՝ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել Արցախի կարգավիճակին և Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:

Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ:

Լրահոս
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ. ՌԴ ԱԳՆ Մեյը պատրաստ է անզիջում դիրք բռնել Brexit-ի շուրջ բանակցություններում Ասանժը համաձայն չէ Էկվադորի նախագահի հետ, որն իրեն ցանցահեն է համարել Թուրքիայում սպանվել է իշխանական շրջանակներին մոտ պարբերականի գլխավոր խմբագիրը Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է «Չորրորդ իշխանություն». Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուների ցանկում է նաև Սոչիից Զորիկը «Ժողովուրդ». Լևոն Մկրտչյանը՝ Լեզվի պետական տեսչության մասին «Հրապարակ». ՀՀԿ-ում դեռ քննարկվում է ԱԺ 9 հանձնաժողովների փոխնախագահների հարցը «Ժողովուրդ». Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում «Իրավունք». «Գլուխը պատին է տվել». Նապոլեոն Ազիզյանը՝ Ճոյտին «Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը վաճառքի է հանել ունեցվածքը «Ժամանակ». Տարոն Մարգարյանը ՀՀԿ ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպում «Հրապարակ». Դատավորները ահուսարսափի մեջ են «Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը Մասիվում Դալմայից մեծ մոլ է կառուցել «Ժամանակ». Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է «Փարավոն»-ում ու քեֆ արել «Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից «Հայկական ժամանակ». Հիվանդանոցներում չարաշահումներ են արձանագրվել «Ժամանակ». Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում հոգեհանգստյան պաշտոն է կատարել Սարդարապատի հերոսների հիշատակին ՀՀ ոստիկանությունում կաշառք պահանջելու փաստը ստուգելու նպատակով կատարվում է ծառայողական քննություն ՍԱՊԾ պատվիրակությունը մասնակցել է ԿԱՀԿ գագաթաժողովին Նորք-Մարաշում վթարային ջրանջատում տեղի կունենա «Երևանյան ամառ-2017»-ի շրջանակներում կանցկացվի շուրջ 60 մարզամշակութային միջոցառում Թեհրանում կայացել են Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական արարողություններ Մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը Թոմ Քաթինայի մանկության երազանքը ինժեներ-մեխանիկ դառնալն էր Միքայել Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Բրյուսելում կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը Մոսկվայում ուժեղ փոթորիկի հետևանքով յոթ մարդ է մահացել Թուրքիան թույլատրել է Գերմանիայի հյուպատոսին այցելել գերմանացի բանտարկված լրագրողին ՀՀ արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին Կլուժում լիբանանահայ նկարիչների ցուցահանդես է կազմակերպվել Իրաքցի աշխարհազորայինները ԻՊ-ի դեմ մարտերով հասել են սիրիական սահմանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan