Շուլցը խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը խստորեն դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,- նշել է Շուլցը:

Նա նաև դեմ է արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով. «Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում